среда, 3 февраля 2016 г.

Հունվարյան հեռավար առաջադրանքներ բնագիտությունից



1.Մատերիայի  գոյության  ինչպիսի՞  ձևեր  գիտեք: Ո՞րն  է  կոչվում  նյութ:
Մատերիան մեզ շրջապատող աշխարհն է: Մատերիայի գոյաձևերն են տարբեր տեսակի դաշտերը՝ մագնիսական, էլեկտրական, էլեկտրամագնիսական:Նյութն այն է ինչից կազմված է ֆիզիկական մարմինը:
2.Հաճախ ասում են.– «Այն  ինչ  քիմիական  ծագում  ունի՝ բնական չէ, և վնաս առողջությանը»։ Ճի՞շտ  է  արդյոք  այս  արտահայտությունը:-
Իմ կարծիքով չենք կարող ասել, որ լիովին բնական չեն, քանի որ բոլոր քիմիական տարերն էլ առաջացել են հենց բնությունից,և այն ինչ քիմիական է հետևաբար նաև բնական է: Սակայն կան քիմիական ծագում ունեցող մի շարք նյութեր, որոնք վնաս են առողջությանը:
3.Քանի՞  նյութ  է  հայտնի  մարդկությանը:  Նյութի  ինչպիսի՞  հատկություններ  գիտեք:
Ներկայումս մարդկությանը հայտնի է մոտ 20մլն. նյութ:Նյութի հատկությունները 2-ն են՝ ֆիզիկական և քիմիական:
4.Ո՞ր  շարքում  են  թվարկված   միայն  ֆիզիկական  մարմիններ.
1)  ալմաստ, գիրք,  գրաֆիտ, մատիտ                                    3)  ջուր, փայտ, կերակրի  աղ, օդ
2  սեղան, գրիչ,  տետր,  մեքենա                                            4)  պղինձ, երկաթ, ալյումին, մեխ
5.Ինչպե՞ս  են  կոչվում  նյութի  ամենափոքր,    քիմիապես  անբաժանելի  մասնիկները,որոնցից  կազմված  է    տիեզերքը, մենքՙՙՙՙՙՙՙՙՙՙՙՙՙ…Ներկայումս  քանի՞ մասնիկ  է հայտնագործված:
Նյութի փոքրագույն մասնիկը ատոմն է:Ներկայումս հայտնաբերված են 117 ատոմ, իսկ բնության մեջ կա մոտավորապես 90 քիմիական տարի ատոմ:
6.Ինչի՞ց  է  կազմված  ատոմը.
1) պրոտոններից  և  նեյտրոններից
2) մոլեկուլներից
3) միջուկից  և  էլեկտրոններից
4) նուկլոններից
7.Ո՞ր քիմիական  տարրի  ատոմներն  են  ամենաշատը  տարածված  երկրակեղևում:
Ջրածնի

Комментариев нет:

Отправить комментарий